-
10.11.2017|
15:10
Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրը շվեյցարացի ճանաչված ջութակահար Դեյվիդ Նեբելն էր։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։
-
10.11.2017|
12:17
«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ զրուցել ենք Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի մասնակցության, հայաստանյան գրաշուկայի հիմնախնդիրների և ժամանակի պահանջներին համահունչ արվող քայլերի մասին:
-
10.11.2017|
12:09
Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնն այս տարի նվիրված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Այս օրերին երևանյան համերգասրահներում հնչեցին կամերային, մանկական, երգչախմբային, էստրադային, սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ երաժշտություն, ինչպես նաև մոնո-օպերա:
-
10.11.2017|
11:59
«Նարեկացի» արվեստի միության համերգասրահում դաշնամուրային երեկո էր: Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը բեմ բարձրացավ՝ ուղեկցելով հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
-
10.11.2017|
11:57
Նոյեմբերի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացավ 10-ամյա ԷՄՄԱՆՈՒԵԼ ՔԵՇԻՇՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
-
10.11.2017|
11:40
Կան գիտական հիմնավորումներ, որոնց համաձայն իտալական միջնադարյան երաժշտության որոշ ժանրեր ձևավորվել են հայկական երաժշտության «ուղղակի ազդեցությամբ», օրինակ, Հռոմի կաթոլիկ եկեղեցում ձևավորված «գրիգորյան խորալը» (երաժշտագետներ` Վալենտինա Կոնեն, Թամարա Լիվանովա, Գեորգի Խուբով)։
-
09.11.2017|
13:21
Նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Երջանկություն» մանկական երաժշտական շոու հեքիաթի երևանյան պրեմիերան: Մյուզիքլի սյուժեի հիմքում երջանկության, սիրո և ընկերության թեմաներն են, որը երգերի և երաժշտության հասանելի լեզվով հեղինակները փոխանցում են երեխաներին:
-
08.11.2017|
13:26
Նոյեմբերի 7-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնում ջազային տրամադրություն էր. հնչեց «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։
-
07.11.2017|
14:13
Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության 85- ամյակին: Փառատոնն անցկացվում է 2014-ից: Այս տարի ներկայացվել է 10 համերգ, որոնցում ընդգրկված էին ամենատարբեր ժանրերի ավելի քան 80 ստեղծագործություն:
-
07.11.2017|
13:44
Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ, Լիանա, Վարդուհի Վարդանյան, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան և այլք. այս երաժիշտները Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի շրջանավարտներ են: