-
20.01.2016|
17:31
Հայտնի փաստաբան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
-
19.01.2016|
16:01
Երկու օր է՝ ողջ համացանցը ողողված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման շուրջ մեկնաբանություններով: Մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս շենքը թեև պատմամշակութային հուշարձաններից ցանկում չէր, բայց երևանցիների համար բավականին թանկ կառույց էր:
-
19.01.2016|
12:18
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական գործընթացը շարունակվելու է ուրբաթ օրերին՝ որոշումն ընդունել է դատավոր Հարություն Մովսիսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 22-ի կեսօրին։
-
19.01.2016|
12:09
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական երկրորդ նիստում դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը:
-
19.01.2016|
12:02
Ավետիսյանների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, պատասխանելով դատավորի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ներկայացված միջնորդության մասին՝ դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ, հայտարարեց, որ իր համար տարբերություն չկա:
-
17.01.2016|
12:15
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին:
-
16.01.2016|
11:48
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը նույնպես կկայանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
-
15.01.2016|
11:54
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տնից գողության դեպքի առթիվ։
-
15.01.2016|
02:08
2016-ի հունվարը փաստեց, որ Հայաստանում ամենաանպաշտպանը մարդու իրավունքների պաշտպանն է։
-
15.01.2016|
02:02
ՀՀ սահմանադրական բարեփոխումների երկամյա գործընթացն ավարտվեց, և բարեփոխված Սահմանադրությունը քայլ առ քայլ ուժի մեջ է մտնում: