ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Խորհրդային տարիներին որոշ խաչքարեր թաղվել են հողի տակ` հետքը կորցնելու համար» (ֆոտոշարք)

«Խորհրդային տարիներին որոշ խաչքարեր թաղվել են  հողի տակ` հետքը կորցնելու համար» (ֆոտոշարք)
14.09.2012 | 11:35

«Սխալ մոմավառության հետևանքով վանքերի, մատուռների խաչքարերը մրի հաստ շերտով են ծածկվում: Ժամանակ, ֆինանսներ ու մասնագետներ են պետք, որ դրանք մաքրվեն: Մոմավառությունը տարերային մի բանի են վերածել, և այն, ինչը պիտի աչքի լույսի պես պահեին` իբրև նշխար, փչացնում են»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր ՄԵՐՈՒԺԱՆ քահանա ՍՈՂՈՅԱՆԸ, որը նաև շրջանի վեց գյուղերի այցելու-հովիվն է:
Հաճախ է խոսվում նաև հուշարձանների, տապանաքարերի պղծման դեպքերի մասին:
Տեր Մերուժանի խոսքով` Խորհրդային Միության տարիներին որոշ խաչքարեր թաղվել են Ջգրաշեն եկեղեցու մոտ գտնվող հանդամասում` պարզապես հետքը կորցնելու համար: Վանդալիզմի, աստվածամերժության դրսևորումներն այսօր էլ արդիական են: Պատահել է, որ մինչև վերջերս լավ պահպանված ամբողջական խաչքարը հայտնաբերվել է մեջտեղից կոտրված: Տեր Մերուժանը չբացառեց նաև, որ խաչքարերը կարող են կորչել: «Այսօր քիչ չեն արկածախնդիրները, որոնք ուզում են իրենց տների պատերի մեջ խաչքարեր ունենալ, մարդիկ, ովքեր կարող են խաչքարեր վաճառել: Համայնքը, 20 տարվա անկախությունից հետո, չունի իր եզակի արժեքների ցուցակը` 10, 20 կամ 100 խաչքարի ցանկ, ամեն մեկի համառոտ կամ մանրամասն նկարագրությամբ, կնշանակի, որ շատ դժվար է պահպանության մասին խոսելը»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ.- Արժանապատիվ տեր Մերուժան քահանա Սողոյանի հետ զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ