Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Համաշխարհային տնտեսությունը վտանգի տակ է

Համաշխարհային տնտեսությունը վտանգի տակ է
11.10.2012 | 11:26

Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը վտանգի տակ է, քանի որ որոշ պետություններ դանդաղում են տնտեսական բարեփոխումների հարցում։
Ելույթ ունենալով Միջազգային արժութային հիմնադրամի՝ Տոկիոյում անցկացվող ամենամյա նստաշրջանում՝ Լագարդն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությունը կախված է երկրների առաջնորդների քաղաքական որոշումներից։ Նա մասնավորապես նշել է եվրոպական տնտեսական ճգնաժամը, բացի այդ, շեշտել է, որ ԱՄՆ մեծ չափերի հասնող պարտքը շատ ներդրողների համար զսպող գործոն է։

Դիտվել է՝ 3031

Մեկնաբանություններ