ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
26.10.2012 | 13:00

...թե ԲՀԿ գործարարների շարքերում այս օրերին շատ մեծ անհամբերություն կա: Նրանց շատ է ոգևորել այն լուրը, որ «շեֆն» ու Սերժ Սարգսյանը պետք է նոր հուշագիր ստորագրեն, նրանք չեն համբերում, ԱԺ քառօրյայի ընթացքում նիստից «թռնում», գտնում էին բանիմաց ՀՀԿ-ականներին, ԱԺ-ում նախագահին մոտ կանգնած-ներկայացուցիչներին` նրանցից բան-ման իմանալու, հարցնելու` «հաստատ ա, չէ՞, շուտ կստորագրե՞ն»:

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ