ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Շատ ավելի կարևոր է հանրության կարծիքի վրա ազդելը, քան ժյուրիի»

«Շատ ավելի կարևոր է հանրության կարծիքի վրա ազդելը, քան ժյուրիի»
10.11.2012 | 13:15

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ինչպես նաև Կինոգետների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով Երևանում է ռուս կինոգետ Անտոն Դոլինը:

«Մարդիկ սիրում են ասել, թե կինոն, կինոքննադատությունը մեռնում է: Ոչինչ չի մեռնում, պարզապես փոփոխվում է: Այսօր կինո կարելի է նկարել անգամ հեռախոսով, ուղղարկել կամ քաշել ու նայել»,- կինոփառատոների լուսաբանման առանձնահատկություններով հետաքրքրված լրագրողների համար նախատեսված վարպետության դասի ժամանակ ասաց Անտոն Դոլինը, նշեց, որ փառատոնի ընթացքում մարդիկ հավաքվում են կինոթատրոններում, ապահովվում է զանգվածային դիտում, անհանգստություն ու հուզմունք:
«Կինոփառատոնը կարող է կայանալ առանց հանդիսատեսի, առանց կինոշուկայի, անգամ առանց լավ կինոյի, բայց ոչ` առանց մամուլի ու կինոքննադատների»- ընդգծեց կինոգետը:
Խոսելով լրագրողների դերի մասին, նկատեց, որ ֆիլմերի միջոցով նկարագրվող աշխարհի պատկերը լրագրողները ձևակերպում են և հասցնում մարդկանց, և շատ ավելի կարևոր է հանրության կարծիքի վրա ազդելը, քան ժյուրրի:
Հանդիպման վերջում ամփոփվեց «Հայկական համայնապատկեր» ծրագրի վերաբերյալ գրախոսականների մրցույթի արդյունքները, որի շրջանակում Երևան 9-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն լուսաբանման համար մրցանակի արժանացան Համբարձում Համբարձումյանը և Դավիթ Վարդազարյանը:
Կինոփառատոնի ակտիվ լուսաբանման համար
դիպլոմներ հանձնվեցին մի շարք լրատվամիջոցների և լրագրողների, այդ թվում մեր թղթակից Կարինե Ռաֆայելյանին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ