Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սեքս՝ հանուն Իսրայելի

Սեքս՝ հանուն Իսրայելի
10.11.2012 | 21:26

Աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը ծառայողական պարտականությունների հետ զուգորդելու «տաղանդը» բոլոր ժամանակներում եղել և մնում է քաղաքականության մշտական ուղեկիցը: Եվ ահա, բոլորովին վերջերս, այս նույն թեմայով բրիտանական «Թայմս» թերթին ավելի քան անկեղծ հարցազրույց է տվել Իսրայելի նախկին արտգործնախարարուհի Ցիպի Լիվնին: Նա անթաքույց հպարտությամբ խոստովանել է, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտիմ հարաբերություններ հաստատելը եղել է իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունում իր աշխատանքի անքակտելի մասը: Լիվնին բացեիբաց հայտարարել է, որ սեռական կապի մեջ է մտել բարձրաստիճան արաբ պաշտոնյաների հետ՝ վերջիններիս հեղինակազրկելու և քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու նպատակով: Նախկին պաշտոնյա տիկինը համոզված է, որ նման ճանապարհով իր երկրին անհրաժեշտ գաղտնի տեղեկությունը պոկելն ու իրենց հակառակորդներին խոցելի դարձնելը ոչ միայն անպատվաբեր չէ, այլև հերոսության պես մի բան է՝ արժանի մեծագույն պատկառանքի (ի դեպ, Լիվնին ամուսնացած է և ունի երկու արու զավակ):

Երևի, իր ժամանակին այդպես էր մտածում նաև Մատա Խարին՝ ամենասկանդալային կենսագրության ու վարքագծի տեր կին գործակալը, միայն թե խեղճի բախտը չբերեց. 1919 թվին ֆրանսիացի «հայրենասերները» նրան մահապատժի ենթարկեցին՝ սեփական երկրի ու նրա պաշտոնյաների «պատվի հետ խաղալու» համար:
Ի՞նչ կարող ես անել: Յուրաքանչյուր ազգ պատվի ու պատվախնդրության սեփական կոդեքսն ունի:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ