ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կենդանիներն էժան պրծան տգիտությունից

Կենդանիներն էժան պրծան տգիտությունից
29.11.2012 | 18:22

Միջազգային հիմնադրամների ճնշումներին ՀՀ բնապահպանության նախարարը տեղի տվեց, ինչից շահեց «Խոսրովի անտառ» արգելոցը։ Հիշեցնենք, միջազգային երկու հիմնադրամ կասեցրել էր իրենց ներդրումային ծրագրերն արգելոցում, քանի որ նորանշանակ տնօրենը մասնագիտական կրթություն չունի։ Գուցե այս բացը հասկացել է նաև տնօրե՞նը։ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ «Խոսրովի անտառ» արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գաբրիել Պողոսյանը գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև այլ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ իր դիմումին։ Այլ կերպ ասած, այս դեպքում հա՛մ բնությունը փրկվեց, հա՛մ էլ ժողովուրդը շահեց։ Նախարարությունից ճշտեցինք, որ արգելոցը ժամանակավորապես կտնօրինի ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Հովհաննես Թամազյանը։ Կարծում ենք, արգելոցը մինչև նոր տարի, գուցե և նոր տարուց հետո էլ տնօրեն չունենա, և խնդիրը լուծվի միայն նախագահական ընտրություններից հետո։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ