Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի Հանրապետության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. Մենք ունենք իրավունք խաղաղ գիշերների

Հայաստանի Հանրապետության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. Մենք ունենք իրավունք խաղաղ գիշերների
13.12.2012 | 13:08

Մեծարգո նախագահ, ողջ հանրապետությունը, ներառյալ քաղաքամայր Երևանը, գտնվում է, այսպես կոչված, «զվարճանքային պատերազմի» ճիրաններում։ Կարծես սա դարձել է պարտադիր պայման մեր կեցությունն իմաստավորելու համար։ Խոսքը վերաբերում է ամեն երեկո մինչև ուշ գիշեր հյուրատներից, պանդոկներից և ռեստորաններից կատարվող գունագեղ հրթիռային գնդակոծություններին։

Հրավառություններն այսօր դարձել են չարիք։ Եթե ոմանց համար դա զվարճանք է, ոմանց համար էլ գերշահույթ է ապահովում, ապա հասարակության համար իսկական մղձավանջի է վերածվել։ Ընդ որում, համազարկեր են տրվում խիտ բնակեցված վայրերում, հաճախ նաև` բուժհաստատությունների մերձակայքում։ Խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է։ Մամուլում եղել են հրապարակումներ։ Հայտնի է, որ խնդրի կարգավորմամբ վերջին երկու-երեք տարիներին զբաղվում են պետական մի շարք նախարարություններ և գերատեսչություններ, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում։ Այսպիսով, ակնկալում ենք Ձեր հեղինակավոր միջամտությունը։ Մենք իրավունք ունենք մեր երեկոներն ու գիշերները խաղաղ պայմաններում անցկացնելու։


Հարգանքով և լիահույս`

1. Արմեն ՊՈՂՈՍՅԱՆ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
2. Մարտին ԿԱԿՈՍՅԱՆ Հայաստանի դիզայներների միության նախագահ
3. Կարեն ԱՂԱՄՅԱՆ Հայաստանի նկարիչների միության նախագահ
4. Արևշատ ԱՎԱԳՅԱՆ ՀՀ մշակույթի ֆոնդի նախագահ
5. Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ խմբագիր
6. Բագրատ ԱԼԵՔՅԱՆ բանաստեղծ
7. Արմեն ԱՄԻՐԱՂՅԱՆ գեղանկարիչ
8. Կարապետ ՓԱՇՅԱՆ նկարիչ
9. Անի ԶԱԽԱՐՅԱՆ «ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԿ-ի նախագահ
10. Մարտիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ աշխատակից
11. Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ Քանդակագործ
12. Սուքիաս ԹՈՐՈՍՅԱՆ ( ToTo) գեղանկարիչ
13. Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
14. Եվա ԳԵՎՈՐԳՅԱՆ նկարիչ
15. Սիլվա ՄԱՆՈՒԿՅԱՆ նկարիչ
16. Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ լրագրող-հրապարակախոս

Դիտվել է՝ 7152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ