ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այսպիսին է համանախագահների եռյակի դիրքորոշումը

Այսպիսին է համանախագահների եռյակի դիրքորոշումը
09.02.2013 | 18:40

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ «Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը շահագործման հանձնելու Հայաստանի մտադրությանը» հարցին պատասխանել է. «Այդ հարցը մեկ անգամ չէ, որ լուսաբանվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Կցանկանայի մեջբերում անել 2012 թվականի հուլիսի 13-ի վերջին հայտարարությունից, որում համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ծրագրերի հետ կապված դիրքորոշումը»։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մենք վերստին ստացանք կողմերի հավաստիացումը, որ նրանք ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից եւ մտադիր են լուծել այդ հարցը դիվանագիտական ճանապարհով»։

Այսպիսին է համանախագահների եռյակի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը:

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ