ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մանսուրյանական երեկո «Մեցցո» ակումբում

Մանսուրյանական երեկո «Մեցցո» ակումբում
06.05.2013 | 13:43

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում:

Մայիսի 7-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ):
Իրինա Զաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացնելու է չորս երգ` Համո Սահյանի «Մայրամուտ Մասյաց գագաթին», «Գալու է աշունը դարձյալ», և Եղիշե Չարենցի` «Կապույտ լճի վրա», «Եվ մի իրիկուն» բանաստեղծությունների տեքստերով:
Կոստան Զարյանի խոսքերով գրված «Երկու աղջիկ» երգը կներկայացվի իտալերեն: Համերգային ծրագրում կհնչեն նաև ֆիլմերի երաժշտություն, հայրեններ, «Madrigal թիվ 3», «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro» ստեղծագործությունները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ