ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
07.06.2013 | 00:41

...թե Սուրեն Խաչատրյանի տան բակում կատարվածը ՀՀԿ-ն կրկին երկու բևեռի է բաժանել. հին, «քյարթու», օլիգարխիկ գվարդիան ամեն կերպ ցանկանում է վերջինիս փրկել, պահպանել մարզպետական գահին, որպես «ցար ի բոգ», որովհետև հասկանում է, որ եթե այս մեկին «տվեցին», ապա հերթը կամաց-կամաց իրենց կհասնի: Մյուս, առավել առաջադիմական, երիտասարդական թևը համոզված է, որ պետք է մոտեցումները փոխել, նման արարքներին քաղաքական գնահատական տալ, մաքրել ՀՀԿ-ն, մանավանդ որ ընտրություններն ավարտվել են, և Սերժ Սարգսյանի ձեռքերն ավելի ազատ են: Երիտգվարդիան, ինչպես փաստեցին զարգացումները, անտեսանելի պայքարից հաղթանակով դուրս եկավ։

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ