ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լիցկան` նախարա՞ր

Լիցկան` նախարա՞ր
25.06.2013 | 01:38

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռևս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար: Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երևանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձևերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ «երես առ երես» տեսնվելու համար:
Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ «աշխատելն» է: Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու: Տեսնես` ինչի՞ նախարար, չլինի՞ բնապահպանության:
Ի դեպ, նախկին մարզպետն այս օրերին հերթական անգամ պապիկ է դարձել` աղջիկ թոռնիկ է ունեցել: «Կարգին գործ», թող պապիկությամբ էլ զբաղվի: Թե չէ, նախարա՜ր... Թան էլ չէ, փրթած մածուն։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ