Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.10.2013 | 00:03

Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գիտությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց, որովհետև ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի։


Կորնթացիներին Բ 1. 3-5

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ