«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եվ մեր բյուջեն՝ պարարտ ու հեզ

Եվ մեր բյուջեն՝ պարարտ ու հեզ
11.10.2013 | 11:41

ՀՀ պետական բյուջեն զարմանալի բան է։ Մերթ ուժասպառ է, մերթ էլ, ասես դյուցազուն, նայած հանգամանքներին։ Ասենք էսպես. երբ հարկ է բարձրացնել մանկավարժների, բժիշկների, գիտնականների, մանկապարտեզի դայակների, «դարանակալ» ոստիկանների, ուղևորատար տրանսպորտի բազմաչարչար վարորդների և այլոց աշխատավարձերը, բյուջեն համեստորեն հեզ է, ինչպես չարքաշ եզը։ Բայց երբ հանդես է, ցուցք և արշավ, չարքաշ եզը վերափոխվում է պատկառազդու վագրի։ Ի՜նչ ահարկու է մեր ցուցքային վագրի մռնչյունը։ Եվ, խնդրեմ, պետբյուջեն կրնկակոխ բաց է, վերցրեք որքան անհրաժեշտ է, մենք գծուծ մեկը չենք, վերցրեք և շարունակեք թատերախաղը՝ «Խամաճիկների նոր հայկական-ոչ պետական» բեմահարթակում։ Ամեն բանի համար վճարված է, վճարել են հարկատուները, դե, նրանց էլ ցուցքի ենք հրավիրում, ընդ որում, անվճար հիմունքներով։ Դե եկեք ու խոստովանեք, հարգարժան բողոքավորներ, մեր անճարակ թամաշավորներն էլ ե՞րբ և էլ որտե՞ղ Նունեի, չլուտ ռուս գեղուհիների և այլ «էլիտարոտների» համերգը հա՛մ կլսեին, հա՛մ էլ իրենց կենդանի կտեսնեին։ Կամ Երևանի տոնը. էստեղ ի՞նչ վատ բան կա որ, խալխն անվճար ուրախանում է, երբեմն էլ ուրախությունից մղկտում, եթե դրամապանակը ցրում են։ Սակայն սա մանրուք է։ Մի խոսքով, մեր բյուջեն ծառայում է ժողովրդին, լիուբոլ ծախսում է ու աչքն էլ չի թարթում։ Հանուն մեզ։ Հանուն մեր երջանկության։ Է, ի՞նչ անենք, որ մեր երջանկության դիմաց պիտի տխրեն մեր թոռները, զի անբնական հատկացումների համար ինչ-որ մեկը երբևէ պիտի վճարի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ