ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պուտինը զայրացած է Կիևից Յանուկովիչի փախուստով

Պուտինը զայրացած է Կիևից Յանուկովիչի փախուստով
12.04.2014 | 12:28

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին թույլ չի տալիս խոսել լրագրողների հետ, քանի որ նրան իրեն հավասար չի համարում և զայրացած է ՈՒկրաինայից նրա փախուստով: Այս մասին glavcom.ua-ին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին: Նրա խոսքով՝ Յանուկովիչը այժմ ապրում է մերձմոսկովյան «Բարվիխ Հիլզ» ավանում և կապված է ՈՒկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող անջատողական ակցիաների կազմակերպման և ֆինանսավորման հետ: «Բայց քանի որ Պուտինը նրան իրեն հավասար չի համարում և շատ զայրացած է Կիևից նրա փախուստով, նա նրան թույլ չի տալիս ելույթ ունենալ Մոսկվայում և նրա հետ բոլոր հրապարակային միջոցառումներն անցկացվում են Դոնի Ռոստովում: Յանուկովիչը չի ապրում Ռոստովում, նա պարզապես հաճախ այնտեղ է գնում օդանավով», -ասել է Բելկովսկին:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ