ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Համերգի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին

Համերգի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին
22.04.2014 | 16:14

Ապրիլի 24-ին Բեռլինի Սիմֆոնիկերի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կկայանա Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի շրջանակներում: Մենակատարներն են Իրինա Զաքյանը, Քրիստինե Սահակյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

Նախատեսվում է նաև Աննա Սեգալի «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան : Հեղինակը սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար նախատեսված աս ստեղծագործությունը նվիրել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին (ասմունքող՝ Արամ Հովհաննիսյան):
Համերգին մասնակցելու են «Հովեր կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ