ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն
01.05.2014 | 23:39

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության 85կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Սամվել Գասպարյանը 120, 125 կիլոգրամանոց քայլերով ի վերջո կանգնեց 130կգ սահմանային քաշի վրա՝ արժանանալով պոկում վարժության արծաթե մեդալին: Մեր պատանին արդյունավետ էր և երկրորդ վարժությունում: Իրար հաջորդած 160, ապա և 165 կիլոգրամ կշռող ծանրաձողերի սանձումը մարզիկին բերեցին արծաթե մյուս երկու մեդալները: Սամվել Գասպարյանը հայրենիք է վերադառնում աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսով՝ 395 կիլոգրամ: Հիշեցնենք, որ 77կգ քաշային կարգում այսօր բրոնզե ելույթ է ունեցել Հակոբ Մկրտչյանը: Շնորհավորում ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ