ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը «հակառեֆորմիստական կառավարություն» է

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը «հակառեֆորմիստական կառավարություն» է
12.05.2014 | 15:52

«Որպես Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար՝ ինքը (Հովիկ Աբրահամյանը) երկու համապետական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է, գլխավոր կազմակերպիչը, և Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ ընտրակեղծիքների, քան Հովիկ Աբրահամյանն է»,-այսօր ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նշել է, թե նոր կառավարությունից ոչինչ չարժե սպասել, և այդ կառավարությունը «համակարգային փոփոխությունների ունակ չէ», այն «հակառեֆորմիստական կառավարություն» է: Մարտիրոսյանը նկատել է, թե այն, ինչ անում է այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միայն PR նպատակ ունի: «Ժառանգության» փոխնախագահը Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարությունը անվանել է «օլիգարխիկ» և ասել, որ այն ստեղծվել է ներիշխանական խնդիրներ լուծելու համար:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ