ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀԵՀ-ը համագործակցում է մարզերում գործող բուհերի հետ

ՀԵՀ-ը համագործակցում է մարզերում գործող բուհերի հետ
16.05.2014 | 16:20

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) սերտորեն համագործակցում է մարզային հասարակական կազմակերպությունների, մարզերում գործող բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ՝ աջակցելով նրանց տարբեր նախաձեռնություններում։ Այդ ծրագրերի շրջանակներում հիմնադրամը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին պատկանող «Բազում» հանգրվանին կհատկացնի անհրաժեշտ կահույք՝ մահճակալներ ու կողապահարաններ։

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Բազում» հանգրվանը գործում է շուրջ 6 տարի։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հենրի Մատինյանի տեղեկացմամբ՝ այն ճամբարային կառույց է, որտեղ անցկացվում են ամառային դպրոցներ, սեմինարներ, մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր, երիտասարդական հավաքներ, որոնց մասնակցում են ոչ միայն Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, այլև այլ բուհերի ու մարզերի ուսանողներ, երիտասարդներ Արցախից։ «Մեր ուսանողական հանգրվանը որոշակի կահույքի խնդիր ուներ, ինչը կլուծի ՀԵՀ-ը՝ առավել հարմարավետ դարձնելով ուսանողների հանգիստն ու աշխատանքը»,- ասում է Հենրի Մատինյանը։
Հանգրվանը հագեցած է ուսանողների ակտիվ հանգիստն ապահովող տեխնիկական և մարզական ամենատարբեր միջոցներով: Առաջիկայում ծրագրվում է կառուցել նաև մեծ թենիսի մարզասրահ և լողավազան, որն է′լ ավելի կակտիվացնի ու հետաքրքիր կդարձնի ուսանողական կյանքը:
Հենրի Մատինյանը նշում է նաև, որ համագործակցությունը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև շարունակական է, մասնավորապես, մայիսի վերջին բուհի ուսանողները կներգրավվեն ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնի կողմից կազմակերպվող ազգային խաղերի մրցույթներին։

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ