ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բարսելոնը» նոր մրցաշրջանը կսկսի նոր դարպասապահներով

«Բարսելոնը» նոր մրցաշրջանը կսկսի նոր դարպասապահներով
22.05.2014 | 17:05

Նոր մրցաշրջանը, ինչպես հայտնի է, «Բարսելոնը» կսկսի առանց դարպասապահներ Վիկտոր Վալդեսի ու Խոսե Պինտոյի, ովքեր հեռանում են ակումբից: Հայտնի է նաև, որ ակումբն արդեն իսկ ձեռք է բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենին, սակայն թիմը, հասկանալի պատճառներով չի կարող բավարարվել լոկ նրա ծառայություններով, քանզի պիտի ունենա նաև հուսալի երկրորդ և երրորդ դարպասապահներ: Համաձայն ակումբի պաշտոնական կայքի, նոր մրցաշրջանից կատալոնցիների կազմում հանդես կգա նաև ակումբի երկրորդ թիմի դարպասապահ Ժորդի Մասիպը: Քսանհինգամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2017 թվականը: Նրա հրաժարագին է սահմանվել երեսունհինգ միլիոն եվրոն: Ավելացնենք, որ դարպասային գծում ակումբի առաջին համարի գլխավոր թեկնածու է համարվում Շտեգենը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ