ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
27.05.2014 | 00:44

...թե ՀՀԿ-ում խոր անհանգստություն կա. ծրարով իրենց «հասանելիքն» իրենց հասնելո՞ւ է հետայսու` Հովիկ Արգամիչի գնալուց հետո։ Պարզ կենցաղով ապրող Գալուստ Գրիգորիչը կարողանալո՞ւ է «այդ ռեժիմն» ապահովել, որտեղի՞ց է տալու այդ ծրարները. տալո՞ւ է, թե՞, ինչպես Նիկոյանի օրոք ծրարներն «անհետացան» իրենց կյանքից, էլի կանհետանան:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ