ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Յուրան ու Արազը քչություն են անում

Յուրան ու Արազը  քչություն են անում
25.07.2014 | 11:38

Տարասովկայում անցկացրած բաց մարզումից հետո Մոսկվայի «Սպարտակը» վերջերս գլխավորած շվեյցարացի մարզիչ Մուրատ Յակինը խոսել է թիմից ունեցած իր տպավորություններից: Ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով են նրան տխրեցրել թիմի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանի ու Արազ Օզբիլիսի վնասվածքները, ազգությամբ թուրք մարզիչն ասել է. «Իհարկե, Յուրան ու Արազը մեզ համար շատ կարևոր են, սակայն հարձակման գծում մեզ քչություն են անում նրանց գործողությունները»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ