ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը պետք է 50 մլրդ դոլար վճարի ЮКОС ընկերությանը

Ռուսաստանը պետք է 50 մլրդ դոլար վճարի ЮКОС ընկերությանը
28.07.2014 | 11:54

Հաագայի դատարանը ЮКОС ընկերությանը տուժող է ճանաչել մոտ տասը տարի տևած դատավարության արդյունքում: Ընկերության կորուստները դատարանը գնահատել է 50 մլրդ դոլար: Այս մասին գրում է «Комерсант» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ թերթի՝ որոշման մասին պաշտոնապես հայտնի կդառնա հուլիսի 28-ին: Բողոքարկելու համար Ռուսաստանն ունի տասը օր: Պարբերականի աղբյուրները չեն կասկածում, որ Մոսկվան կօգտվի այդ հնարավորությունից:

Ըստ «Կոմերսանտ»ի՝ Ռուսաստանին մեղավոր են ճանաչել Էներգետիկ խարտիայի խախտման մեջ՝ ЮКОС-ի փաստացի բռնագրավման պատճառով:
Ռուսական կողմը դատավարության ընթացքում պնդել է, որ Էներգետիկ խարտիան չի կարող կիրառվել, քանի որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի կողմից՝ 1994-ին, բայց չի վավերացվել խորհրդարանում:
Ռուսաստանը պետք է փոխհատուցումը վճարի մինչև 2015-ի հունվարի 15-ը, դրանից հետո կհաշվարկվեն տոկոսները:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ