07.10.2020|
21:56
Արցախի ԱԳՆ-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 7-ին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Նախագահը հատկապես ընդգծել է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։