ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լիցկան՝ որպես հարատևության խորհրդանիշ

Լիցկան՝ որպես հարատևության խորհրդանիշ
25.09.2014 | 13:58

Սուրիկ Խաչատրյանը` կրկին Սյունիքի մարզպետ: Այսօրվանից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել: 2013-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան բակում կատարված սպանության փաստը, ուրեմն, որևէ նշանակություն չունեցավ հայտնի Լիցկային կառավարման համակարգից հեռացնելու համար: ՈՒ Լիցկայի ձեռքերն այսուհետ ազատ են՝ ավելի քան երբևէ:

Սուրիկ Խաչատրյանի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, հայոց բանակի գնդապետ է, հարգված զինվորական: Նա դեռևս բանակի կազմում ծառայում է հայրենիքին, սակայն այսուհետ կարելի է չբացառել նրա՝ բանակից հեռացվելու հավանականությունը: «Հայաստանում ամեն ինչ հնարավոր է» տրամաբանությամբ: Սակայն Լիցկային իր նախկին պաշտոնին վերադարձնելու փաստը, թերևս, ավելի խոսուն է գնդապետ Բուդաղյանի համար, քան ցնցող կարող է լինել իր ֆիզիկական բացակայությունը հայոց բանակից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ