ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շակիրայից է կախված

Շակիրայից է կախված
26.09.2014 | 12:41

Ընթացիկ մրցաշրջանին ընդառաջ կազմի առումով լուրջ փոփոխություններ կրած «Բարսելոնը» շատ հնարավոր է, որ նոր «հրաժարիմք» ունենա ի դեմս Ժերար Պիկեի, ով «Մանչեստր Յունայթեդ» վերադառնալու ցանկություն ունի (2004-2008 թթ. հանդես է եկել այստեղ), սակայն դրա իրագործմանը կարող է խանգարել Շակիրան, տեղեկացնում է Daily Mirror-ը: Բանն այն է, որ Պիկեին ձեռք չի տալիս ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում ընդմիջումներով հայտնվելը, իսկ իրենց համատեղ երկրորդ զավակի ծնունդին սպասող երգչուհին ակնհայտորեն դժվար թե համաձայնի իրավիճակ փոխելուն` Իսպանիային գերադասելով Մեծ Բրիտանիան:
Պիկեն ու Շակիրան ամուսնական կապերի մեջ են 2011 թվականից, թեպետ այն օրինականորեն գրանցված չէ, ինչպես կասեինք հներս: Նրանց անդրանիկ զավակը լույս աշխարհ է եկել 2013 թվականին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ