ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
18.11.2014 | 00:23

... թե ԿԸՀ-ի երբեմնի անդամ, սննդի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանն այս օրերին լրջորեն զբաղված է նոր պաշտոն «ձեռք գցելու» գործով: Վերևներում էլ, իբր, խոստացել են լուսանցքում չթողնել նրան և մի պաշտոնի «տեր» դարձնել: Ասում են նաև, թե հնարավոր է մարզպետ նշանակեն կամ փոխնախարարի պաշտոն տան։

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ