ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հովսեփյանն ու Լելևրը

Հովսեփյանն ու Լելևրը
28.11.2014 | 10:55

Կադրային փոփոխություններ են եղել Հայաստանի ֆուտբոլի քսանմեկ ու տասնինը տարեկանների հավաքականների մարզչական կորպուսում: Առաջինում գլխավոր է նշանակվել մինչև տասնինը տարեկանների հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ով նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է, երկրորդում` բելգիացի մասնագետ Մարկ Լելևրը: Նա մինչ այս նշանակումը գլխավորում էր տասնհինգ տարեկանների հավաքականը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player ծրագրի տեխնիկական տնօրենն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ