ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երեքն էլ ոչ ոքի խաղացին

Երեքն էլ ոչ ոքի խաղացին
29.12.2014 | 13:19

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության տասնիններորդ տուրում առաջին եռյակը կազմած երեք թիմերն էլ հանդիպումներն ավարտեցին ոչ ոքի: Հյուրընկալվելիս «Չելսին» 1:1 խաղաց «Սաուտհմեպտոնի» հետ, իսկ «Մանչեստր Յունայթեդն» այդպես էլ չգտավ մրցակցի դարպասի բանալին: Առաջատարին` «Չելսիին», միավորներով կարող էր հավասարվել մանչեստրյան մյուս թիմը` «Սիթին», սակայն «քաղաքաբնակները» հաջողացրեցին երկու գոլ «ուտել» ու խաղը հավասարության հանգրվան տանել: Դժվար է հավատալ, որ ամանորի առաջին օրվա խաղերում եռյակը մի անգամ էլ նման կարգի շքեղություն թույլ կտա իրեն, սակայն մերձֆուտբոլային աշխարհում այնքա՜ն պայմանական են արժեքները, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ընդհուպ` առաջատարների պարտություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ