ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը

Հարություն Սամուելյանի աշխատանքների ցուցահանդեսը
21.02.2015 | 12:15

Փետրվարի 20-ին` ժամը 18:00-ին, «Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների (մատիտ, ջրաներկ, վիմագրություն, խառը տեխնիկա և այլն) անհատական ցուցահանդեսը: 1980–2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը միավորված է ընդհանուր գաղափարով, տարրերի և վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 27-ը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ