ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

Կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին
27.02.2015 | 04:10

Մարտի 2-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնչորս ու տասնհինգ տարեկանների ընտրանիները` մարզիչներ Մարկ Լելևրի ու Դանիել Բրեարի գլխավորությամբ, կմեկնեն Կիպրոս՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին: Տասնհինգ տարեկանների ընտրանին մարտի երեքին կմրցի Վրաստանի, իսկ ավելի կրտսեր տարիքայինները՝ Մակեդոնիայի իրենց հասակակիցների հետ: Այդ հանդիպումը լինելու է մարտի 6-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ