ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գալիպոլիի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելը ծանր նստեց Թուրքիայի վրա

Գալիպոլիի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելը ծանր նստեց Թուրքիայի վրա
28.04.2015 | 12:56

Թուրքական Cumhuriyet-ի լրագրող Դույգու Գյուվենչը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմն առնելու հարցում՝ շեշտելով, որ Թուրքիան միայն կորուստներ ունեցավ։ «Թուրքիան մեծ կորուստներ ունեցավ հայերին որպես պատասխան Գալիպոլիի 100-ամյակը հենց ապրիլի 24-ին նշելով։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ցեղասպանությունը ճանաչող երկրները կամ ճանաչումը վերաձևակերպող երկրների թիվը 10-ով ավելացավ։ 2015-ին «ցեղասպանություն» ասող երկրներն են՝ Վատիկան, Արգենտինա, Ավստրիա, Բուլղարիա, Չիլի, Չեխիա, Գերմանիա, Հոլանդիա, Ռուսաստան և Սիրիա։ Անկարան աշխատանքներ է տանում, որ կանխի Գերմանիայի նախագահի ելույթն արտացոլող որոշումը Գերմանիայի խորհրդարանում»,-նշել է Cumhurıyet-ի լրագրողը։

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ