ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակից 25 երիտասարդ ջութակահարներից 5-ը Հայաստանից են

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասնակից 25 երիտասարդ ջութակահարներից 5-ը Հայաստանից են
06.06.2015 | 15:44

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն անցկացվում է «ջութակ» մասնագիտությամբ: «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի 25 երիտասարդ ջութակահարներ, որոնցից 5-ը մեր երաժիշտներն են:

Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ավստրիան, Բելառուսը, Էստոնիան, Իրանը, Լիբանանը, Կորեան, Ղազախստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Ֆրանսիան։ Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով:
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Այս տարի` մայիսի 8-ին, Իտալիայում տեղի ունեցած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում. նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ, 2016 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև՝ ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Այս մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ