ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
10.07.2015 | 00:37

...թե արձակուրդ մեկնած պատգամավորների շրջանում արդեն իսկ լուրջ անհանգստություններ կան իրենց ապագայի առնչությամբ: Բանն այն է, որ բարեփոխված Սահմանադրությամբ փորձ է արվելու խորհրդարանական ընտրություններում երկկուսակցական համակարգ ներդնել, ինչն էլ փակելու է շատերի` Ազգային ժողով թափանցելու հնարավորությունը: Ավելին, նախնական որոշմամբ` խորհրդարանում պետք է լինեն ոչ թե այսօրվա «քյարթու» պատգամավորները, այլ նոր, լուսավոր սերնդի մարդիկ: Ընդ որում, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերը բավականին նշանակալից էին նաև այդ առումով. պողոտայում պայքարող լուսավոր երիտասարդներին կուսակցություններից յուրաքանչյուրը ցանկանում էր իրենով անել` յուրատեսակ «վերբովկաների» միջոցով:

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ