ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հիմա՞ ինչպես եք «փրկելու»

Հիմա՞ ինչպես եք «փրկելու»
13.10.2015 | 11:41

Հայաստանը կանգնած է հերթական «կարևոր» իրադարձության շեմին: Կրկին «ազգային փրկության» ծրագիր է մշակվել հայաստանյան ընդդիմության ջանքերով, չնայած ողջ ընդդիմության մասին խոսելը տվյալ պարագայում սխալ կլիներ: Բոլորիս փրկելու գործը ստանձնել են Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սեփական կուսակցությունը չի կարող «փրկել», խմբակցության մասին էլ չենք ասում, Անդրիաս Ղուկասյանը, ով վերջերս «էլեկտրիկ Երևանով» փորձում էր իր «լարումը» միացնել, չեղավ, Ժիրայր Սեֆիլյանը` իր թիմով, նրանք էլ անհաջող «մարտեր» են մղել մինչ այս պահը: Մյուս «փրկիչներն» էլ անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում ցանկացել են քաղաքացիական անհնազանդության քայլերի դիմել, բայց իրենք իրենց շարժմանն են «անհնազանդ» եղել:
Այս անգամ էլ գործող իշխանությանը «գահընկեց» անելու ժամկետների մասին են խոսում նորօրյա «փրկիչները», ովքեր ոչ միայն թիմ չունեն, այլև այնքան են վարկաբեկված, որ դժվար թե նրանց բռնած «գործը» ինչ-որ մեկին վստահություն ներշնչի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ