ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսական ջազի երեկո Երևանում

Ռուսական ջազի երեկո Երևանում
29.10.2015 | 14:13

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ: Ռուս հանդիսատեսին ներկայացվեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդի երգարվեստը: Որպես պատասխան՝ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշըն» ընկերության, ռուսական ջազի երեկոներ է ներկայացնում երևանցիներին: Նոյեմբերի 9-ին, ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, ինչպես նաև նոյեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ին, «Մեցցոյում» ելույթ կունենան երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգը և իր բենդը: Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) և Սաշա Մաշինը (հարվածայիններ)։ Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ