Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թուրքական իշխանությունները Օջալանի անունից կեղծ հայտարարություն են տարածել

Թուրքական իշխանությունները Օջալանի անունից կեղծ հայտարարություն են տարածել
09.11.2015 | 12:01

PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի անունն օգտագործելով՝ թուրքական իշխանությունները կեղծ հայտարարություն են տարածել մամուլով՝ հայտարարել է Օջալանի փաստաբաններից Ջենգիզ Չիչեքը։ Սոցկայքերում Ջենգիզ Չիչեքը շեշտել է, թե թուրքական լրատվամիջոցները ստել են, որ իբր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Աբդուլլա Օջալանը քննադատել է քրդական կուսակցության քաղաքականությունը նախընտրական շրջանում՝ ձախողված անվանելով։ Քուրդ փաստաբանը պնդել է, թե Աբդուլլա Օջալանի հետ ոչ մի հանդիպում չի եղել, իշխանությունները փորձում են նրա անունն օգտագործել իրենց նպատակներով:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ