Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը: Մանկական հեքիաթը մոռացությունի փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:
Ի թիվս այլ մտավորականների` միջոցառմանը ներկա էր սիրված երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երգի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց երգել սիրված մուլտֆիլմի երգը: Մոռացության մատնված «Արջուկ-լրջուկը» նույնպես արժանացավ երգահանի ուշադրությանը:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...