ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազնավուրն ու ընկերները մտադիր են ցույց տալ իրենց ուժը ԻՊ-ին

Ազնավուրն ու ընկերները մտադիր են ցույց տալ իրենց ուժը ԻՊ-ին
21.11.2015 | 18:54

Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել։ Շատ արտիստներ, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչ են արել երաժիշտներին, դերասաններին, նկարիչներին և բոլոր փարիզցիներին «ցույց տալ իրենց ուժը» ահաբեկիչներին, հայտնում է France Info-ն։ Դեռևս անհայտ են առաջիկա ֆլեշ մոբի մանրամասները, սակայն հայտնի է, որ ավելի քան 100 արտիստ է հավաքվելու «Բատակլան» թատրոնի շենքի և այն սրճարանի մոտ, որտեղ կրակել էին մարդկանց վրա։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ