ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Խնդրում են գլխավոր դիրիժորի պաշտոնում վերանշանակել Կարեն Դուրգարյանին

Խնդրում են գլխավոր դիրիժորի պաշտոնում վերանշանակել Կարեն Դուրգարյանին
19.01.2016 | 12:34

Օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ են հղել, նշելով, որ անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում և հենց մեր թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացված կարգը, որոշված է լուծարել թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Ըստ նամակագիրների` գլխավոր դիրիժորի առկայությունը պարտադիր է նվագախմբի երաժիշտների հետ ամենօրյա աշխատանքի, երաժիշտների մասնագիտական աճի, վերջիններիս ընտրության ու նվագախմբի ամբողջական և մշտական դեմքը պահպանելու համար: Երաժիշտները խնդրում են օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնում վերանշանակել Կարեն Դուրգարյանին, ում հետ անցել են 15 տարիների երկար ճանապարհ: Կից ներկայացնում են ստորագրություններով թատրոնի ղեկավարությանը և գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին ուղղված դիմումի պատճենը:

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ