ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Կիսել պատասխանատվությունը, ոչ թե իշխանությունը

Արա ԱԼՈՅԱՆ. Կիսել պատասխանատվությունը, ոչ թե իշխանությունը
11.02.2016 | 12:45

Ներքաղաքական զարգացումներում ամեն ինչ, կարծեք, ակնառու է. մաթեմատիկայի լեզվով ասած՝ հավասարում, սակայն ոչ երկու անհայտով, այլ մեզ հայտնի երկու ուժերի համագործակցությամբ:

Կոալիցիոն զարգացումների համարիչ-հայտարար հետևանքները դեռ տեսնելու ենք առաջիկայում, իսկ այսօր գերխնդիրը Հայաստանի սովորական քաղաքացու, հայ ժողովրդի կենսական հիմնահարցերի՝ օր առաջ կարգավորումն է, որովհետև անընդհատ խոսել խնդիրների մասին, անընդհատ խոսել հիվանդի ու հիվանդությունների մասին պատիվ չի բերում, ինչպես ասում են, ո՛չ բժշկին, ո՛չ հիվանդին, ո՛չ էլ հիվանդապահին:
Անառողջ գործընթացներում, աղետալի ու ճգնաժամային կացության մեջ հայտնված մարդու համար պորտֆելների, իշխանության բաժանումը առ ոչինչ չէ, եթե պատասխանատվության ու դժվարությունների բաժանում չի ենթադրում: Եվ խնդիրն ամենևին չպետք է դիտարկել կուսակցական, քաղաքական համակրությունների և հակակրությունների ոլորտում, անձերի մակարդակում, նեղմիտ վերացարկումներից անդին է կյանքը, որ օրեցօր բարդանում է և հեռանկար չի խոստանում:
Համաձայնությունների կամ տարաձայնությունների առանցքը սա՛ պետք է լինի, ելակետը՝ ոչ թե համաքաղաքական, այլ համազգային դաշնակցումը, համախմբումը՝ հանուն ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ՝ Արժանապատիվ ու Բարեկեցիկ Կյանքի

Դիտվել է՝ 4150

Մեկնաբանություններ