ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արման Թաթոյանին տարան «տուն»

Արման Թաթոյանին տարան «տուն»
24.02.2016 | 13:49

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանին առավոտյան ՄԻՊ աշխատակազմին ներկայացրին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Մինչև աշխատակիցների հետ հանդիպումը նրանք շրջեցին շենքում: Հերմինե Նաղդալյանը ներկայացնելով Արման Թաթոյանին՝ ասաց. «Մեզնից յուրաքանչյուրի գործն է աշխատել այնպես, որ մեր երկրում մարդու իրավունքները, ազատությունները լինեն առավել պաշտպանված, աշխատել այնպես, որ անարդար որոշումները, անարդար և անարդյունավետ պաշտոնյաները լինեն հնարավորինս քիչ»: Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ ՄԻ պաշտպանի 96 կողմ ձայնը ԱԺ-ում լուրջ վստահություն է Արման Թաթոյանին: «Որպեսզի աշխատակազմի հետ կարողանա այն բոլոր խնդիրները, որոնք կառաջանան մեր երկրում ՄԻՊ ոլորտում, շատ արագ կարգավորվեն»,- ասաց նա և հավելեց, թե դրական գնահատական հնչեց նաև շատ ավելի արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, որ պարտավորեցնող է:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ