ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գազի գնի նվազեցման հարցով պայմանավորվածություն դեռևս չկա

Գազի գնի նվազեցման հարցով պայմանավորվածություն դեռևս չկա
17.03.2016 | 10:25

Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ որոշում դեռևս չկա՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին՝ գազը էժանացնելու շուրջ բանակցությունները արդյունք տվե՞լ են, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Որոշում չկա, բայց կա քննարկում: Երբ ՀՀ նախագահը հանդիպել էր ՌԴ նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ»:
Իսկ հարցին՝ գազի դիմաց ռուբլով վճարելու հարցում պայմանավորվածություն կա՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այս մասով դեռ առաջընթաց չունենք, բայց հարցը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում ենք: Ապրիլի 7-ին սպասվում է ՌԴ վարչապետի այցը Հայաստան, ապրիլի 8-ին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետերի այցը։ Անցկացնելու ենք խորհուրդ, և այդ ժամանակ էլ կքննարկենք հարցը, կունենանք պատասխան»:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ