ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորների հոբելյաններին

Համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորների հոբելյաններին
02.04.2016 | 14:24

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կույրերի միավորման նախաձեռնությամբ` ապրիլի 2-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված անվանի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի 95-ամյա, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Հախինյանի, Հրաչյա Մուրադյանի 90-ամյա, Էմին Արիստակեսյանի 80-ամյա հոբելյաններին:

Համերգին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը, Ժողովրդական գործիքների նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթի դափնեկիր, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյան, խմբավար` Կարո Ալեքսանյան, երաժշտական մասի ղեկավար` Գեղամ Հարությունյան) և դաշնակահար Մարգարիտա Արիստակեսյանը:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ