-
21.02.2017|
14:39
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ուրուգվայական «Լեռնային Ղարաբաղ ֆորում»-ի անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպես Գոլդարասենին։
-
21.02.2017|
14:33
Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին՝ Ստեփանակերտում ամփոփելով Արցախում տեղի ունեցած հանրաքվեն՝ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։
-
21.02.2017|
14:32
Փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցան ընտրություններ, որոնք համապատասխանում էին Արևմտյան Եվրոպայի չափանիշներին՝ Ստեփանակերտում ամփոփելով սահմանադրական հանրաքվեն, ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։
-
21.02.2017|
14:29
Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 900 կրակոց:
-
21.02.2017|
12:38
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։
Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:
-
21.02.2017|
00:39
Երեկ ԼՂՀ-ում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որն ընթացել է բավականին խաղաղ, ազատ ու թափանցիկ։ Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
-
20.02.2017|
23:14
Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’էսպերոնան և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը:
-
20.02.2017|
23:09
Լեռնային Ղարաբաղում ընթացող հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ Մարտակերտում ասաց Արգենտինայից ժամանած դիտորդ Բրենդա Օստինը։
-
20.02.2017|
13:51
Արցախցիները, ինչպես 29 տարի առաջ շարունակում են տարածաշրջանում ժողովրդավարության ու ազատության դրոշակակիրը մնալ՝ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
-
20.02.2017|
13:50
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: