ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օֆշորային սկանդալի ֆոնին Օբաման միջազգային հարկային բարեփոխման կոչ է արել

Օֆշորային սկանդալի ֆոնին Օբաման միջազգային հարկային բարեփոխման կոչ է արել
07.04.2016 | 00:55

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ «պայթած» ու բազմաթիվ բացահայտումների հանգեցրած օֆշորային սկանդալից հետո առաջարկել է հարկերի վերաբերյալ միջազգային բարեփոխում իրականացնել։ The Guardian-ը գրում է՝ Սպիտակ տանը ճեպազրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ գաղտնի փաստաթղթերը մեծ կարևորություն են ներկայացնում: «Կասկածից վեր է փաստը, որ հարկերից խուսափելու միտումը գլոբալ է։ Խոսքն ամբողջ աշխարհի մասշտաբով մի քանի տրիլիոն դոլարի մասին է»,-ասել է Օբաման։
Ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը` ICIJ-ը, հրապարակել է սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների հետ: Շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ