ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ նիստի մասնակիցներին

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ նիստի մասնակիցներին
16.04.2016 | 03:25

ՀՀ նախագահ, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունների ղեկավարներին, որ Հայաստանում են ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են Ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերը։ Մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել կազմակերպության Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը զեկուցել է կազմակերպության ընթացիկ քայլերի մասին: Քննարկվել են Հայաստանի նախագահության շրջանին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ