ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վլադիմիր Պուտինն անձամբ կզբաղվի ԼՂ հարցով

Վլադիմիր Պուտինն անձամբ կզբաղվի ԼՂ հարցով
19.04.2016 | 14:32

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին՝ թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը: ՌԴ նախագահը պատրաստ է փոխզիջումների անհրաժեշտության հարցում անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին, քանի որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ զիջելու: Աղբյուրը հայտարարել է. «Հենց խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշատակվում են փոխադարձ հավակնությունները (դժգոհությունները), և տարածքային հարցը դառնում է անլուծելի: Սպասվում են ծանր բանակցություններ, և այստեղ առանց Ռուսաստանի գործը գլուխ չես բերի: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության հանրաքվե: Սակայն կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի հօգուտ իրեն: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ են, և նա կարգավորման բոլոր փուլերում էլ արել է իրենից կախված ամեն ինչ, որ կողմերին տրամադրի խաղաղ կարգավորման ու բացառի հակամարտելը: Դժվար է կանխատեսում անել, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը և գլխավորը՝ բանակցային գործընթացը տեղից առաջ մղելու փոխադարձ ցանկությունն արդեն կլինեն զգալի առաջընթաց»:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ