ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
04.05.2016 | 13:07

Արևմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Հռչակագիրն ընդունել է Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որ 2016-ի ապրիլը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: Վկայակոչելով 1915-1923-ին մեկ և կես միլիոն հայերի,մեկ միլիոն հույների և ասորիների սպանությունը, մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը, նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է. «Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու ողջակիզումը, անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»: Հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր խաղացին հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ պապ Համբարձումը, որ Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի տարվել և գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կիրթ և հաջողակ հայերի հետ, որ բնակվում էին Թուրքիայում,- պատմում է Համբարձում Կասպարյանը։- Իմ պապը շատ բարի և մեծահոգի մարդ էր: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով էր ապահովում: Հույս ունեմ, որ Արևմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ